ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է Հայաստան 15 գերիների վերադարձն ու Ադրբեջանին տեղեկատվության փոխանցումը |shantnews.am|
11:50 - 13 հունիսի, 2021

ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է Հայաստան 15 գերիների վերադարձն ու Ադրբեջանին տեղեկատվության փոխանցումը |shantnews.am|

shantnews.am: ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն ողջունել է Ադրբեջանի տրամադրված ականապատ տարածքների քարտեզի դիմաց 15 հայ գերիների վերադարձը։ Նա Twitter-ում հետևյալ գրառումն է արել։

«Ողջունում ենք Հայաստան 15 գերիների վերադարձն ու Ադրբեջանին տեղեկատվության փոխանցումը, որը կօգնի ականազերծում իրականացնել»,- գրել է Լինդեն:

Նա նաև ընդգծել է, որ վստահության ամրապնդման այդ միջոցները կօգնեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցությունները շարունակելու համար համապատասխան մթնոլորտ ստեղծելուն:

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ հայ ռազմագերիները վերադարձել են հայրենիք:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել