ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջիկայում հնարավոր է՝ այցելեն հայ-ադրբեջանական սահման
18:20 - 01 հունիսի, 2021

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջիկայում հնարավոր է՝ այցելեն հայ-ադրբեջանական սահման

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին և Էնդրյու Շաֆերը հնարավոր է՝ առաջիկայում պայմանավորվեն Ադրբեջանի և Հայաստանի սահման այցելելու հարցում: Այդ մասին, ըստ ТАСС-ի, Հայտարարել է ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ  Ալեքսանդր Լուկաշևիչը: Նա ընդգծել է այդ այցի, տեղում իրավիճակը հասկանալու և կողմերի հետ խոսելու կարևորությունը:
 
Լուկաշևիչն ուշադրություն է հրավիրել նաև դեպի Արցախ միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքի խնդիրների վրա, ինչը ևս կարող է պարզաբանվել համանախագահների այցի դեպքում:
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել