Արարատ Միրզոյանը վստահեցնում է` ՍԴ դատավորի թեկնածուի համար արհեստական խոչընդոտներ չեն ստեղծվել |armenpress.am|
13:53 - 16 ապրիլի, 2019

Արարատ Միրզոյանը վստահեցնում է` ՍԴ դատավորի թեկնածուի համար արհեստական խոչընդոտներ չեն ստեղծվել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի խոսքով` ինքը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Գոռ Հովհանիսյանի փաստաթղթերի անճշտությունները շտկելու համար հնարավորություն է տվել և վստահեցնում է, որ արհեստական խոչընդոտներ չեն ստեղծվել: Միրզոյանը այս մասին խոսեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Թեկնածուի փաստաթղթերում ձևական սխալները շտկելու համար ժամանակ է տրվել: Որպեսզի հնարավորություն տրվի իրավասու մարմին` Հանրապետության նախագահին իրականացնել իրեն վերապահված լիազորությունները, հնարավորություն ենք տվել գրանցվել թեկնածուին, այնուհետև նամակով դիմել եմ, առաջարկել ձևական սխալները շտկելու համար ամեն ինչ ուղարկել հայերեն:

Հանրապետության նախագահն իր հերթին տեղեկացրել է թեկնածուին, թեկնածուն ուղարկել է որոշ փաստաթղթեր, որոնք մասամբ փարատում են մտահոգությունները  լեզվի մասով և այլն, մասամբ էլ առաջացնում են այլ հարցեր: Գոռ Հովհաննիսյանի համար արհեստական խոչընդոտ ոչ միայն չի ստեղծվել, այլ ճիշտ հակառակը` թերի ներկայացված փաստաթղթերի թերությունները և բացերը շտկելու համար նոր հնարավորություն է ընձեռվել»,-ներկայացրեց Միրզոյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել