ԵԱՀԿ նախագահը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Բելառուսում ձերբակալված ընդդիմադիր լրագրողին |tert.am|
09:12 - 24 մայիսի, 2021

ԵԱՀԿ նախագահը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Բելառուսում ձերբակալված ընդդիմադիր լրագրողին |tert.am|

tert.am: Շվեդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ան Լինդեն կոչ է արել անհապաղ ազատ արձակել Բելառուսում ծայրահեղական ճանաչված Nexta թելեգրամյան ալիքի հիմնադիր Ռոման Պրոտասևիչին:

«Խորապես մտահոգիչ է հաղորդումն այն մասին, որ Մինսկում հարկադիր վայրէջք է կատարել քաղաքացիական օդանավը՝ լրագրող Ռոման Պրոտասևիչին ձերբակալելու համար: Բոլորովին անթույլատրելի վարքագիծ է: Բելառուսը պետք է անհապաղ ազատ արձակի Պրոտասևիչին: Հնարավոր հետևանքները կքննարկենք ԵՄ գործընկերների հետ»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Լինդեն:

Հիշեցնենք, որ Ռոման Պրոտասևիչի ձերբակալությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ինքնաթիռը, որով նա Հունաստանից Լիտվայի մայրաքաղաք էր ուղևորվում, արտակագ կերպով վայրէջք է կատարել Մինսկի օդանավակայանում։ Ինչպես հաղորդել են տեղական լրատվամիջոցները, որպես վայրէջքի պատճառ է նշվել ինքնաթիռի ականապատված լինելու մասին հաղորդագրությունը։ Պրոտասևիչին Բելառուսում մահապատիժ է սպառնում։  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել