Բելառուսում կալանավորվել է ընդդիմադիր ակտիվիստը՝ Մինսկում միջազգային չվերթի ինքաթիռի վայրէջքից հետո |jam-news.net|
20:51 - 23 մայիսի, 2021

Բելառուսում կալանավորվել է ընդդիմադիր ակտիվիստը՝ Մինսկում միջազգային չվերթի ինքաթիռի վայրէջքից հետո |jam-news.net|

jam-news.net: Բելառուսում  կալանավորվել է բլոգեր և լուսանկարիչ, ընդդիմադիր Տելեգրամ-ալիքների հիմնադիր Ռոման Պրոտասևիչը։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ինքնաթիռը, որով Պրոտասևիչը Հունաստանից Լիտվայի մայրաքաղաք էր ուղևորվում, արտակագ կերպով վայրէջք է կատարել Մինսկի օդանավակայանում։ Ինչպես հաղորդել են տեղական լրատվամիջոցները, որպես վայրէջքի պատճառ է նշվել ինքնաթիռի ականապատված լինելու մասին հաղորդագրությունը։ Պրոտասևիչին Բելառուսում մահապատիժ է սպառնում։  

Ինչպես հաղորդում է Եվրոռադիոն, Ռոման Պրոտասևիչը կալանավորվել է Ryanair-ի՝ Աթենք-Վիլնյուս չվերթի ուղևորների ստուգման ժամանակ։ Ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Մինսկում։

Ինչպես լրագրողներին հաղորդել են օդանավակայանի մամուլի ծառայությունից, հարկադիր վայրէջքի պատճառն օդաչուներից մեկի հաղորդագրությունն է եղել այն մասին, որ ինքնաթիռն ականապատված է։

Ռոման Պրոտասևիչը վերջերս վարում էր «Գլխուղեղի Բելառուս» Տելեգրամ-ալիքն, իսկ ավելի վաղ ընդդիմադիր NEXTA Տելեգրամ-ալիքի գլխավոր խմբագիրն էր, որը լուսաբանում էր Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ բողոքի զանգվածային ակցիաները։ Վերջին ժամանակներս նա բնակվում էր Վիլնյուսում և բելառուսական ըննդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի թիմի անդամ էր։

Շարունակությունը՝ jam-news.net-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել