Բունդեսթագի «Դաշինք 90/Կանաչներ» խմբակցությունը դատապարտել է Հայաստանի սահմանին Ադրբեջանի ապօրինի գործողությունները
 |1lurer.am|
19:38 - 14 մայիսի, 2021

Բունդեսթագի «Դաշինք 90/Կանաչներ» խմբակցությունը դատապարտել է Հայաստանի սահմանին Ադրբեջանի ապօրինի գործողությունները |1lurer.am|

1lurer.am: Հայաստանի սահմանին Ադրբեջանի ապօրինի գործողությունները դատապարտել է ԳԴՀ Բունդեսթագի «Դաշինք 90/Կանաչներ» խմբակցությունը։

Վերջինիս Արևելյան Եվրոպայի քաղաքականության հարցերով խոսնակ Մանուել Զարացինը խմբակցության անունից տարածել է հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է.

«Հայաստանում ադրբեջանական զինուժի կողմից սահմանային խախտումների վերաբերյալ զեկույցներն անհանգստացնող են: Եթե հաստատվի, որ Բաքուն ռազմական օպերացիա է իրականացնում Հայաստանի տարածքում, ապա դա բացարձակապես անընդունելի է, և պետք է դաշնային կառավարության և միջազգային հանրության կողմից անհապաղ և հստակորեն դատապարտվի:

Վերջին շրջանի կրկնվող լարվածությունը ցույց է տալիս, որ զինադադարն ամենևին խաղաղության հաստատում չի նշանակում: Գերմանիան և ԵՄ-ն պետք է ավելի ակտիվ ներգրավվեն տարածաշրջանի կայուն և խաղաղ զարգացման գործընթացում։

Անկախ Ադրբեջանի կառավարության ծածուկ նպատակներից՝ այս քայլն արդեն իսկ Հայաստանում նախատեսվող ընտրությունների վրա զանգվածային ազդեցության փորձ է։ ԵՄ-ն չի կարող թույլ տալ, որ վտանգվի այն ժողովրդավարական գործընթացը, որը սկսվել է «թավշյա հեղափոխությունով»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել