Բայդենը վարչակազմին կարգադրել է խորհրդակցություններ սկսել Մերձավոր Արևելքում իրավիճակի կայունացման նպատակով |tert.am|
09:39 - 12 մայիսի, 2021

Բայդենը վարչակազմին կարգադրել է խորհրդակցություններ սկսել Մերձավոր Արևելքում իրավիճակի կայունացման նպատակով |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վարչակազմին կարգադրել է խորհրդակցություններ սկսել Մերձավոր Արևելքում իրավիճակի կայունացման նպատակով, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին:

«Նախագահին ամեն օր զեկուցվում է Երուսաղեմում և Գազայում կատարվողի մասին: Նա կարգադրել է իր թիմին ինտենսիվ խորհրդակցություններ սկսել իսրայելական և պաղեստինյան կողմերի բարձրաստիճան ներկայացուցիչների, ինչպես նաև՝ Մերձավոր Արևելքի երկրների ղեկավարների հետ: Նախագահի վարչակազմը հստակ ու հետևողական ուղերձներ է հղում լարվածության լիցքաթափման նպատակով: ԱՄՆ նախագահի կողմից Իսրայելի անվտանգությանն աջակցելը, Իսրայելի ինքնապաշտպանության օրինական իրավունքը առանցքային նշանակություն ունեն և երբեք փոփոխությունների չեն ենթարկվի: ՀԱՄԱՍ-ի և ահաբեկչական այլ կառույցների կողմից այդ թվում Երուսաղեմի հրթիռակոծությունների շարունակվելը դատապարտում ենք»,- ասել է Փսակին:

Նշենք, որ երեկ, ինչպես նաև այսօր առավոտյան Իսրայելը հարյուրավոր ավիահարվածներ է իրականացրել Գազայի ուղղությամբ, իսկ իսլամիստական խմբավորումն ու պաղեստինյան այլ գրոհայիններ բազմաթիվ հրթիռներ են արձակել Թել Ավիվի ու Բերշեբայի ուղղությամբ։ Սա ամենաուժգին բախումն է Իսրայելի ու Համասի միջև 2014թ․ Գազայում տեղի ունեցած պատերազմից հետո։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել