Կենտրոնական Ամերիկայի խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակությունը այցել է Մատենադարան
12:40 - 25 ապրիլի, 2021

Կենտրոնական Ամերիկայի խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակությունը այցել է Մատենադարան

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Կենտրոնական Ամերիկայի խորհրդարանի նախագահ Կարոլինա Ֆերնանդեսի գլխավորած պատվիրակությունը այցելեց Մաշտոցյան Մատենադարան: Հյուրերը՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային մասնաշենքում, ծանոթացան Արցախի ձեռագրական ժառանգությանը, տեղեկացնում է Մատենադարանի ֆեյսբուքյան էջը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել