Շնորհակալություն, նախագահ Բայդեն, ճշմարտությունը ասելու համար, որը մյուսները նախընտրեցին թաքցնել. Քիմ Քարդաշյան
 |armtimes.com|
10:25 - 25 ապրիլի, 2021

Շնորհակալություն, նախագահ Բայդեն, ճշմարտությունը ասելու համար, որը մյուսները նախընտրեցին թաքցնել. Քիմ Քարդաշյան |armtimes.com|

armtimes.com: Ամերիկահայ աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, որը մշտապես պայքարել է Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար, անդրադարձել է երեկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից իր ուղերձում «ցեղասպանություն» եզրույթի կիրառմանը՝ շնորհակալություն հայտնելով նրան ճշմարտությունն ասելու խիզախության համար, որը մյուսները նախընտրեցին թաքցնել:

Քիմը գրել է, որ ավելի քանի 1 դար ճանչանման և ճշմարտության համար ձգված պայքարից հետո հայ ժողովուրդը հասավ նրան, որ Ջո Բայդենը 1915 թվականի իրադարձությունները ավանի ցեղասպանություն:

«Ես այնքան հպարտ եմ իմ ժառանգությամբ, հայ համայնքներով եւ շնորհակալ եմ նախագահ Բայդենին՝ այս օրը յուրաքանչյուր հային շնորհելու համար, շնորհակալ եմ ճշմարտության համար: Թեեւ ոչինչ երբեք չի վերադարձնի սպանված հայերին, բայց ես հույս ունեմ, որ հիմա նրանց ընտանիքները հանգտություն կզգան։ Ամեն տարի այս օրը ես շարունակելու եմ հարգել եւ հիշել նրանց, ում մենք կորցրել ենք, բայց հիմա այն հույսով, որ ցեղասպանության ճանաչումից հետո մենք այլեւս երբեք թույլ չենք տա, որպեսզի կրկնվեն անցյալի ոճրագործությունները։

Շնորհակալություն, նախագահ Բայդեն, ճշմարտությունը ասելու ձեր խիզախության համար, որը մյուսները նախընտրեցին թաքցնել: Քիմ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել