Հայկ Չոբանյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
15:13 - 02 ապրիլի, 2021

Հայկ Չոբանյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար

ՀՀ վարչապետի առաջարկությամբ և ՀՀ նախագահի հրամանագրով Հակոբ Արշակյանն ազատվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնից: 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Հակոբ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ ազատել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:

ՀՀ վարչապետի մեկ այլ առաջարկությամբ և ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Հայկ Չոբանյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար: 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Հայկ ՉՈԲԱՆՅԱՆԻՆ նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար»,- նշված է նախագահի հրամանագրում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել