Րաֆֆու փողոցում բռնկված հրդեհը մարվել է. այրվել է մոտ 200 խմ հրուշակեղեն
19:24 - 21 մարտի, 2021

Րաֆֆու փողոցում բռնկված հրդեհը մարվել է. այրվել է մոտ 200 խմ հրուշակեղեն

Մարտի 21-ին` ժամը 15։31-ին, «ՍՕՍ Գեոռիթմ» հակահրդեհային ազդարարման համակարգով ահազանգ է ստացվել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն՝ Երևանի Րաֆֆու 111 հասցեում գտնվող «Յաշկինո» հրուշակեղենի ներմուծման պահեստից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Կդվ Արմն» ՍՊԸ-ի հրուշակեղենի ներմուծման պահեստային տարածքում (մոտ 600 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։58-ին, մարվել՝ 18։08-ին։ Այրվել է մոտ 200 խմ հրուշակեղեն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել