Մարալիկ-Լանջիկ և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները դժվարանցանելի են, Երևան-Սևան ավտոճանապարհին մառախուղ է
09:39 - 16 մարտի, 2021

Մարալիկ-Լանջիկ և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները դժվարանցանելի են, Երևան-Սևան ավտոճանապարհին մառախուղ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը (բուք է) փակ է կցորդիչով բեռնատարների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Դժվարանցանելի են Շիրակի մարզի Մարալիկ-Լանջիկ և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները։

Արագածոտնի մարզի Ապարան, Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան քաղաքներում, Շիրակի մարզում, Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղում է ձյուն։ Երևան-Սևան ավտոճանապարհին մառախուղ է։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Ռուսական կողմում կա մոտ 455 կուտակված բեռնատար ավտոմեքենա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել