Ադրբեջանից կաշառք վերցնելու մեջ մեղադրվող գերմանացի պատգամավոր է վայր դրել մանդատը |armenpress.am|
14:04 - 12 մարտի, 2021

Ադրբեջանից կաշառք վերցնելու մեջ մեղադրվող գերմանացի պատգամավոր է վայր դրել մանդատը |armenpress.am|

armenpress.am: Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Մարկ Հաուպտմանը վայր է դրել մանդատը՝ Ադրբեջանից կաշառք վերցնելու, նրանց համար լոբբիստական գործունեություն իրականացնելու և իր թերթում այդ երկիրը գովազդելու գործի առնչությամբ: Այս մասին հայտնում է «Deutsche welle»-ն:

Հաուպտմանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի պահպանողական կուսակցության անդամ է և արդեն երրորդ գերմանացի խորհրդարանականն է, որը վայր է դնում մանդատը վերջին մեկ շաբաթվա ընթացքում: Մյուս երկուսը՝ Նիկոլաս Լյոբելը և Գեորգ Նյուսլենը, ներքաշված են եղել «դիմակային սկանդալում»՝ համավարակի պայմաններում դիմակների բիզնեսում ներգրավվածության համար:

Մարկ Հաուպտմանը հերքել է Ադրբեջանից գումար վերցնելու վերաբերյալ մեղադրանքները: «Ես երբեք որևէ գումար չեմ ստացել և երբեք իմ քաղաքական գործունեության վրա որևէ ճնշում չի եղել»,- ասել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել