ՀՀ տարածքում վաղը սպասվում են ձյան առատ տեղումներ, բուք, ցածր տեսանելություն, հաջորդող օրերին՝ մերկասառույց
13:10 - 07 մարտի, 2021

ՀՀ տարածքում վաղը սպասվում են ձյան առատ տեղումներ, բուք, ցածր տեսանելություն, հաջորդող օրերին՝ մերկասառույց

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ մարտի 8-ին Լոռիում, Տավուշում, Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:
 
Մարտի 9-ի գիշերը և առավոտյան, եղանակի պարզեցմամբ և ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված,հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց. վարորդներին հորդորում են ցուցաբերել զգոնություն:
 
Հանրապետության տարածքում՝
Մարտի 7-ին կեսօրից հետո, 8-ին, 11-12-ին շրջանների զգալի մասում, 9-ի գիշերը՝ Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում, սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան տեսքով։ Մարտի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մարտի 8-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով։
 
Երևան քաղաքում՝
Մարտի 7-ի երեկոյան ժամերին, 8-ին, 11-12- ին սպասվում  են տեղումներ: Մարտի  9-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել