ՀՀ մի շարք մարզերում ձյուն է տեղում, Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են
09:34 - 01 մարտի, 2021

ՀՀ մի շարք մարզերում ձյուն է տեղում, Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Լոռու մարզի Սպիտակի ոլորանները։ Շիրակի, Կոտայքի և Լոռու մարզերում, Արագածոտնի մարզի Ապարան, Աշտարակ քաղաքներում, Արագածի, Թալինի, Ծաղկահովիտի, տարածաշրջաններում, Տավուշի մարզի Դիլիջան, Նոյեմբերյան, Բերդ, Գեղարքունիքի մարզի Սևան, Ճամբարակ քաղաքներում տեղում է ձյուն։

Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում ձնաբուք է։ Շիրակի մարզի Լանջիկ-Մարալիկ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 430 կուտակված բեռնատար ավտոմեքենա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել