ԱՄՆ-ն և Կանադան Արկտիկայի վերաբերյալ ընդլայնված երկխոսություն կսկսեն |tert.am|
10:49 - 24 փետրվարի, 2021

ԱՄՆ-ն և Կանադան Արկտիկայի վերաբերյալ ընդլայնված երկխոսություն կսկսեն |tert.am|

tert.am: Միացյալ Նահանգները և Կանադան պայմանավորվել են Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության միացյալ հրամանատարության արդիականացման, ինչպես նաև Արկտիկայի շուրջ ընդլայնված երկխոսության մեկնարկի մասին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ամփոփելով Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ վիրտուալ ձևաչափով հանդիպման արդյունքները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք Արկտիկայի վերաբերյալ ընդլայնված երկխոսություն կսկսենք, որը կներառի մայրցամաքային անվտանգության, տնտեսական և սոցիալական զարգացման հետ կապված հարցեր»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Սպիտակ տան ղեկավարը նաև հայտնել է, որ համաձայնություն է ձեռք բերվել «հանցավորության դեմ պայքարի անդրսահմանային ֆորումի վերականգնման», հասարակական անվտանգության մոտեցման արդիականացման, ռասիզմի և խտրականության դեմ պայքարի համատեղ աշխատանքի վերաբերյալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել