Այս տարի ավելի քան 130 դպրոց կընդգրկվի ԱԻՆ իրազեկման ծրագրերում
19:41 - 16 փետրվարի, 2021

Այս տարի ավելի քան 130 դպրոց կընդգրկվի ԱԻՆ իրազեկման ծրագրերում

ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության Բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության մասնագետները շարունակում են դպրոցականներին սովորեցնել այն հիմնական գործողությունները, որոնք պետք է անել երկրաշարժի ժամանակ: Այս տարի նախատեսված է իրազեկման և տարահանման միջոցառումներ իրականացնել ավելի քան 130 դպրոցի աշակերտների և ուսուցիների համար:

ԱԻՆ մասնագետներն իրազեկում են ոչ միայն կրթական հաստատությունների սաներին, այլ նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներին, համայնքների և վարչական շրջանների բնակիչներին, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներին:

2019 թվականին Բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության կազմակերպած դասընթացներին ավելի քան 70 հազար մարդ է մասնակցել: Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ 2020-ի ծրագրերն ամբողջությամբ չեն արվել, 2021 թվականի գրաֆիկները հաստատված են:                                                                                   


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել