hetq.am: Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը եկել էր Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի աշխատասենյակ:
Մեկ ժամից ավելի տևած հանդիպումից հետո նախարարը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին:
Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ նախարարի հետ հաճախակի հանդիպումները պայմանավորված են հետպատերազմական խնդիրների լուծմամբ, անհրաժեշտ օրենսդրական նախագծերի քննարկմամբ, այդ թվում՝ բանակի նոր կառուցվածքի և համալրման հարցերի առնչությամբ:
comment.count (0)