ԱԻ նախարարն այցելել է Արմավիրի մարզ, ծանոթացել տեղի փրկարարական ջոկատների շենքային և տեխնիկական պայմաններին
16:50 - 08 փետրվարի, 2021

ԱԻ նախարարն այցելել է Արմավիրի մարզ, ծանոթացել տեղի փրկարարական ջոկատների շենքային և տեխնիկական պայմաններին

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն այցելել է Բաղրամյանի, Վաղարշապատի և Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատներ, ծանոթացել է շենքային պայմաններին և տեխնիկական զինվածությանը, տեղեկացնում է ԱԻՆ կայքը:

«ՀԱԷԿ» պահպանության հատուկ հրշեջ ջոկատում նախարարը ներկա է գտնվել անցկացվող վարժանքին, ներկայացվել են տուրբինային և ղեկավարման կետերը, այնուհետև Անդրանիկ Փիլոյանը հանդիպել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի տնօրինության հետ:

Արմավիրի մարզային փրկարարական վարչությունում ԱԻ նախարարը և մարզպետ Համբարձում Մաթևոսյանը քաղպաշտպանության ոլորտի մի շարք խնդիրների շուրջ են զրուցել: Նախարարը կարևորել է համատեղ իրականացվող «Ազդարարում, տարահանում, պատսպարում» միջոցառումների ինտեսիվ կազմակերպումը, մարզի տարբեր համայնքներում էլեկտրաշչակների նորոգման և նորերի տեղադրման հարցը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել