Պատերազմի ընթացքում բոլորս կենտրոնացել էինք «Բայրաքթարի» վրա, առավոտից իրիկուն պատգամավորներով ֆեյսբուքից դուրս չէինք գալիս, նայում էինք՝ ինչ կարելի է բերել. Անդրանիկ Քոչարյան |tert.am|
13:53 - 01 փետրվարի, 2021

Պատերազմի ընթացքում բոլորս կենտրոնացել էինք «Բայրաքթարի» վրա, առավոտից իրիկուն պատգամավորներով ֆեյսբուքից դուրս չէինք գալիս, նայում էինք՝ ինչ կարելի է բերել. Անդրանիկ Քոչարյան |tert.am|

tert.am։ Ես անձամբ ուզում եմ հրաշքների սպասել, ոչ թե այնպիսի հրաշքների, որոնք անիրականանալի են, այլ այնպիսի հրաշքների, որոնց չսպասելով՝ բաց ենք թողել մեր ձեռքից հնարավորությունը: Այս մասին խորհրդարանական լսումներին ասաց Պաշպանության և անվտանգության հարցրեի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Պատերազմի ընթացքում մեր ազգը կենտրոնացել էր «Բայրաքթարի» վրա, բոլորը խոսում էին օդի բաց լինելու մասին, ԱԺ պատգամավորերով առավոտից իրիկուն ֆեյսբուքից դուրս չէինք գալիս և նայում էինք՝ ինչ հնարավորություններ կան, ինչ կարելի է բերել, բայց դրա մասին պետք էր տարիներ շարունակ մտածել՝ հենց առաջնահերթ գիտությունը բերելով դեպի բանակ»,- հայտարարեց նա:

Ըստ Քոչարյանի՝ այսօր պատերազմը մեզ ստիպեց հասկանալ՝ ժամանակակից պատերազմները՝ առանց գիտության ներգրավման, դեպի անվտանգության համակարգ չի լինում: Նա ընդգծեց՝ այսօր էլ քրեական գործեր են հարուցվել այն մարդկանց նկատմամբ, որոնք իրենց անտարբերությամբ և կոռուպցիայի բարձր մակարդակի պատճառով մեր անվտանգության կարողությունները տկարացրել էին:

«Գիտությունը միշտ պետք է լինի մեր բանակի, մեր անվտանգության համակարգի հետ, լոկոմոտիվը անվտանգության համակարգը պետք է լինի: Կարևոր է՝ այս լսումներից հետո մենք կունենա՞նք ծրագիր՝ բանակի հետ ոնց ենք աշխատում: ՊՆ-ի  համապատասխան ստորաբաժանումները պետք է առաջնահերթությունը դնեն ինտելեկտի՝ դեպի բանակ բերելու խնդրի լուծումների վրա: Կարծում եմ՝ այս հավաքի վերջում ինչ-որ հայտարարությամբ հանդես կգանք, որտեղ մեր ռազմաարդյունաբերական համակարգի ամբողջ կարողությունները պետք է վերանայենք, ոչ թե պետք է նայենք, որ ռադիոէլեկտրոնային պայքարի մեր տկար կարողություններով կարողացանք 2 «Բայրաքթար» իջեցնել»,- նշեց նա:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել