ՀՀ մի շարք մարզերում ձյուն է տեղում. Գեղարքունիքի բոլոր ճանապարհներին մերկասառույց է
09:13 - 19 հունվարի, 2021

ՀՀ մի շարք մարզերում ձյուն է տեղում. Գեղարքունիքի բոլոր ճանապարհներին մերկասառույց է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։

Վարդենյաց լեռնանցքը մերկասառույցի պատճառով դժվարանցանելի է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Երևան-Սևան ավտոճանապարհի 16-39-րդ կմ-ին, Գեղարքունիքի մարզի բոլոր ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում (մերկասառույց), Կոտայքի մարզում (բացի Եղվարդ քաղաքից), Արարատի մարզի «Քյարքիի ոլորաններ» կոչվող հատվածում տեղում է ձյուն։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար, ինչպես նաև ռուսական կողմում կա կուտակված 450 բեռնատար ավտոմեքենա:

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել