ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
10:23 - 04 հունվարի, 2021

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ բաց։
 
Սյունիքի մարզի Շուռնուխ-Գորիս ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել