Կառավարության շենքի դիմացից բերման է ենթարկել 29 ցուցարար |armenpress.am|
13:21 - 10 դեկտեմբերի, 2020

Կառավարության շենքի դիմացից բերման է ենթարկել 29 ցուցարար |armenpress.am|

armenpress.am: Ոստիկանությունը Կառավարության շենքի դիմացից բերման է ենթարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող 29 անձի` ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Նշենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիա է իրականացվել կառավարության շենքի դիմաց։ Ցուցարարները ցանկանում էին մտնել կառավարության շենք, սակայան Ոստիկանությունը նրանց թույլ չի տվել։

Այնուհետև ակցիայի մասնակիցները մոտ 5 րոպեով փակել են Հանրապետության հրապարակից Տիգրան Մեծ պողոտա տանող ճանապարհը, որից հետո մի շարք քաղաքացիներ բերման են ենթարկվել։ 

Ակցիա իրականացնող քաղաքացիները որոշել են քայլերթ իրականացնել Ամիրյան փողոցով դեպի Օպերային հարակից տարածք։ Ոստիկանության՝ երթը մայթի հատվածով անցկացնելու պահանջին չհամաձայնելով՝ նրանք վերադարձել են կառավարության դիմաց։

ԹԱՐՄԱՑՈՒՄ․ Ժամը 14։56-ի դրությամբ, ոստիկանության փոխանցմամբ, բերման է ենթարկվել 42 քաղաքացի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել