Լավրովն Ադրբեջանի իր գործընկերոջ հետ քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորումը
 |shantnews.am|
22:28 - 08 դեկտեմբերի, 2020

Լավրովն Ադրբեջանի իր գործընկերոջ հետ քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորումը |shantnews.am|

shantnews.am: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարության դրույթների կատարման ընթացքը. այս մասին հայտնում է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության կայքը:

«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների կատարման ընթացքը, երկկողմ համագործակցության և միջազգային օրակարգի արդիական թեմաներ»,- ասված է հաղորդագրության մեջ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել