tert.am: Գերմանիան ԵԱՀԿ Մինսկի խումբը հարմար «գործիք» է համարում Լեռնային Ղարաբաղում կայուն կարգավորման հասնելու համար: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Մեր տեսակետի համաձայն՝ Մինսկի խումբը, ինչպես նախկինում, մնում է տեղի բնակչության համար քաղաքական կարգավորման և կայուն խաղաղության ապահովման հարմար շրջանակ: Մինսկի խումբն ունի մանդատ, վստահության մթնոլորտի ձևավորման, ենթակառուցվածքների վերականգնմանը մասնակցելու ներուժ ունի: Բացի այդ, անհրաժեշտ է ուժեղացնել ԵԱՀԿ լիազորված նախագահի ներկայությունը տեղում»,-ասել է Մաասը:
comment.count (0)