armtimes.com: Վստահ եմ՝ կհամաձայնեք, որ մեր նախարարության բազմաթիվ աշխատակիցներ կրտսեր աշխատակազմի ստանում են բավականին ցածր վարձատրություն, եւ պարգեւավճարները այս պարագայում պետք է դիտարկենք ոչ թե պարգեւավճար, այլ վարձատրության որոշակի հատված: Այսօր ՀՀ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ անդրադառնալով պարգեւավճարների թեմային:
«Այս մասով կարծում եմ՝ կա անհրաժեշտություն որոշակի աշխատակիցների լրացուցիչ վարձատրության: Ինչ վերաբերում է անձամբ ինձ եւ նախարարության ղեկավար անձնակազմին, ապա իմ նշանակումից հետո ո՛չ ես, ո՛չ ղեկավար անձնակազմը պարգեւավճար չենք ստացել եւ առաջիկայում չենք ստանալու»,- նշեց նախարարը։
comment.count (0)