Ոստիկանությունը պահանջում է դադարեցնել վարչապետի ու կառավարության աջակիցների հավաքը |armenpress.am|
20:27 - 18 նոյեմբերի, 2020

Ոստիկանությունը պահանջում է դադարեցնել վարչապետի ու կառավարության աջակիցների հավաքը |armenpress.am|

armenpress.am: Ոստիկանությունը պահանջում է դադարեցնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության աջակիցների հավաքը, քանի որ երկրում հայտարարված ռազմական դրության ընթացքում արգելվում է դրանց անցկացումը: Այս մասին հավաքի ընթացքում հայտնեցին ոստիկանության աշխատակիցները:

«Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության ժամանակ արգելվում է հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցությունը: Ոստիկանությունը պահանջում է դադարեցնել հավաքը և դրանց մասնակցելու գործողությունները»,- հայտնեցին ոստիկանությունից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել