Կոստանտին Տեր-Նակալյանը վնասվածքներ է ստացել թաղեցու հետ վիճաբանության ընթացքում
16:14 - 17 նոյեմբերի, 2020

Կոստանտին Տեր-Նակալյանը վնասվածքներ է ստացել թաղեցու հետ վիճաբանության ընթացքում

Երեկ երեկոյան համացանցում տեղեկատվություն տարածվեց, որ հարձակման է ենթարկվել «Ադեկվադ» միաբանության անդամ Կոստանտին Տեր-Նակալյանը։ Միջադեպի հետ կապված մանրամասներ է հայտնել ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը՝ նշելով, որ նա վնասվածքներ է ստացել թաղեցու հետ վիճաբանության ընթացքում:

«Նոյեմբերի լույս 17-ի գիշերը «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «վերին շրթունքի և աջ ականջի պատռված վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Կոստանտին Տեր-Նակալյանը։

Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները, համագործակցելով Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների հետ, օպերատիվ կերպով պարզեցին, որ Կոստանտին Տեր-Նակալյանն ու հարևանությամբ բնակվող 30-ամյա մի տղամարդ բանավիճել են։

Վեճը վերածվել է ծեծկռտուքի, ինչի ընթացքում էլ Կոստանտին Տեր-Նակալյանը վնասվածքներ է ստացել։

Ահազանգից րոպեներ անց տղամարդն իր բնակարանից բերման է ենթարկվել ոստիկանություն ու կատարվածի վերաբերյալ բացատրություն տվել։

Կոստանտին Տեր-Նակալյանը հրաժարվել է հաղորդում և բացատրություն տալ։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Դատաբժշկի ուղեգիր է տրվել նաև բերման ենթարկվածին։
Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել