Նորվեգիայի ԱԳ նախարարը կոչ է արել ձեռնպահ մնալ ԼՂ իրավիճակի սրմանը նպաստող գործողություններից |armenpress.am|
00:09 - 20 հոկտեմբերի, 2020

Նորվեգիայի ԱԳ նախարարը կոչ է արել ձեռնպահ մնալ ԼՂ իրավիճակի սրմանը նպաստող գործողություններից |armenpress.am|

armenpress.am: Նորվեգիայի Արտաքին գործերի նախարար Ինե Էրիքսեն Սյորեյդեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին և տարածաշրջանային բոլոր դերակատարներին կոչ է արել ձեռնպահ մնալ գործողություններից, որոնք կարող են նպաստել իրավիճակի սրմանը։ Այս մասին Սյորեյդենը ասել է՝ ի պատասխան խորհրդարանի անդամ Բյորնար Մոքսնեսի գրավոր հարցմանը։

«Լեռնային Ղարաբաղում իրավիճակը շատ լուրջ է, և Նորվեգիան կողմերին և տարածաշրջանային բոլոր դերակատարներին կոչ է արել ձեռնպահ մնալ գործողություններից, որոնք կարող են նպաստել իրավիճակի սրմանը։ Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանին Թուրքիայի ավանդական աջակցության ծավալի մեծացումը մանրակրկիտ և շարունակաբար ուսումնասիրվում է մեր կողմից»,- նշել է արտգործնախարարը, հավելելով, որ ընդհանուր առմամբ, Թուրքիա պաշտպանական սարքավորումների արտահանման հետ կապված կա խիստ սահմանագիծ, որի վերջին խստացումը հաստատվել է 2016թ. հեղաշրջման փորձից հետո:

Արտգործնախարարը նշել է, որ 2019թ. հոկտեմբերին Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների պատճառով որոշվել է ժամանակավորապես դադարեցնել դեպի Թուրքիա արտահանման նոր հայտերին ընթացք տալը:

«Արտահանման դեպքում, որը չի առնչվում մեր անվտանգության և պաշտպանության շահերին և չի վերաբերում առաքումներին՝ ՆԱՏՕ-ի ծրագրերի շրջանակում, գործում է խորհրդարանի 1959թ. որոշումը, որի համաձայն՝ արտահանում չի թույլատրվում»,- հայտնել է Սյորեյդենը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել