Ուրուգվայի հայերն իրենց աջակցությունն են հայտնում Հայաստանին և Արցախին |azatutyun.am|
15:20 - 19 հոկտեմբերի, 2020

Ուրուգվայի հայերն իրենց աջակցությունն են հայտնում Հայաստանին և Արցախին |azatutyun.am|

azatutyun.am: Ուրուգվայի հայերը նորից դուրս եկան փողոց՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի դեմ իրագործվող պատերազմի դեմ:

Մոնտեվիդեոյի ծովեզերքին տեղի ունեցավ ավտոերթ՝ Հայաստանի և Արցախի դրոշներով, հարյուրավոր ավտոմեքենաների մասնակցությամբ:

Ավտոերթի կարգախոսն էր՝ խաղաղություն Արցախի համար և նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքի ու անկախության ճանաչում:

Վերջին օրերին Ուրուգվայի թե՛ գործադիր և թե՛ օրենսդիր իշխանությունները հատուկ հայտարարություններով անդրադարձել են Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին: Հայկական կողմը դրական է գնահատել Ուրուգվայի կեցվածքը, մինչդեռ Թուրքիան և Ադրբեջանը ուժեղացրել են իրենց ճնշումները և բողոքները հրապարակված դիրքորոշումների կապակցությամբ:

Ուրուգվայի լրատվամիջոցները լայնորեն լուսաբանում են ղարաբաղյան պատերազմը և հակամարտության ծագումը:

Ուրուգվայահայերը հայտարարել են, որ ջանք չեն խնայելու, որպեսզի Ուրուգվայի պետությունը իր նպաստը բերի Արցախում նոր հայկական ցեղասպանության կանխարգելմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել