Թուրքական F-16-ի կիրառում գրանցվել է նաեւ Արցախի օդային տարածքում․ ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ
22:40 - 29 սեպտեմբերի, 2020

Թուրքական F-16-ի կիրառում գրանցվել է նաեւ Արցախի օդային տարածքում․ ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ

Ասյօր տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը հայտնեց, որ հակառակորդը, հերթական անգամ անհաջողություն կրելով մարտի դաշտում, փորձել է բարբարոսաբար հարվածներ հասցնել մեր խաղաղ բնակչությանը։

«Դրա վառ օրինակն են Վարդենիսի ուղղությամբ հրթիռային հարվածները, որոնց ընթացքում տուժել է նաև խաղաղ ազգաբնակչությունը»,- նշեց նա։

Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե արդյո՞ք թուրքական F-16-եր նկատվել են նաև Արցախի տարածքում, Արթուր Սարգսյանը նշեց․

«Թուրքական F-16-ի կիրառում գրանցվել է նաեւ Արցախի օդային տարածքում»։

Պատասխանելով մեկ այլ հարցի, թե արդյո՞ք ռազմական գործողությունների ինտենսիվության նվազում նկատվում է, Արթուր Սարգսյանը հայտնեց․

«Ո՛չ։ Այսօր այն ուղղություններում, որտեղ մենք ունեցել ենք հաջողություններ, հակառակորդը ջանքերը, կարելի է ասել, կրկնապատկել է։ Առավել ևս Ստեփանակերտում՝ կենտրոնական ուղղությամբ, Ասկերանի շրջանում դուք տեսել եք հրթիռային հրետակոծության հետևանքները»։ 

ՊԲ հրամանատարի տեղակալը, խոսելով շփման գծի մասին, նկատեց․

«Արդեն իսկ չի կարելի անվանել առաջնագիծ, կարելի է անվանել ամբողջությամբ ռազմաճատային գիծ․ ամբողջ ընթացքում ամբողջ ճատակով ընթանում են մարտեր։ Առանագիծ նշանակում է որոշակի գիծ, որը հաստատված է, և երկու կողմերի ստորաբաժանումների կողմից իրականացվում է պահպանություն։ Հիմա պահպանություն չի իրականացվում․ այս վայրկյանին էլ ընթանում են մարտեր, այդ առաջնագիծ կոչվածը կարող է և՛ խորանալ դեպի մեր կողմ, և՛ խորանալ դեպի հակառակորդի կողմ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել