Կոչ եմ անում միջազգային հանրությանը ու դաշնակիցներին անհապաղ միջամտել. Հենրիխ Մխիթարյան |armenpress.am|
13:50 - 29 սեպտեմբերի, 2020

Կոչ եմ անում միջազգային հանրությանը ու դաշնակիցներին անհապաղ միջամտել. Հենրիխ Մխիթարյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմա»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը դատապարտել է Արցախի ուղղությամբ Ադրբեջանի սադրիչ գործողությունները և կոչ արել միջազգային հանրությանը միջամտել և կանխել ևս մեկ ցեղասպանություն:

«Ծանր մարտերը ընդդեմ Լեռնային Ղարաբաղի շարունակվում են, երկու կողմներում կան շատ զոհեր: Հայաստանի Հանրապետության տարածքը նույնպես հրետակոծվում է։

Դատապարտելի են սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից  սկսած գործողությունները, որտեղ թիրախավորվում է քաղաքացիական բնակչությունը: Շատ կարևոր է ու կենսական անհապաղ վերջ դնել այս վայրագությանը ու մարդկության դեմ հանցագործությանը։ Թուրքիան պետք է դադարեցնի աջակցությունը ու դուրս հանի իր հարձակվողական ուժը, այդ թվում՝ հրավիրված օտարերկրացի ահաբեկիչներին, որոնք հարձակվում են Հայաստանի դեմ։

Կոչ եմ անում միջազգային հանրությանը ու դաշնակիցներին անհապաղ միջամտել՝ ևս մեկ ցեղասպանությունը կանխելու համար,- սոցցանցերի իր էջերում գրել է Մխիթարյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել