Սեդրակ Առուստամյանն իրեն մեղավոր չճանաչեց |armtimes.com|
15:58 - 24 սեպտեմբերի, 2020

Սեդրակ Առուստամյանն իրեն մեղավոր չճանաչեց |armtimes.com|

armtimes.com: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթացող դատական նիստին «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ տնօրեն Սեդրակ Առուստամյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չճանաչեց:

Դատավորի հարցին՝ իրեն հասկանալի՞ է մեղադրանքի էությունը, ընդունո՞ւմ է այն, թե՞ ոչ, Առուստամյանը պատասխանեց. «Էությունն էլ եմ հասկանում, տողատակերն էլ եմ հասկանում, բացարձակ ոչ, չեմ ընդունում»:

Այնուհետեւ դատարանը սահմանեց ապացույցների հետազոտման կարգը: Մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանը առաջարկեց սկզբում հետազոտել գործում առկա ապացույցները, փաստաթղթերը, ապա՝ հարցաքննել վկաներին, վերջում՝ ամբաստանյալին: Դատախազը դա պարզաբանեց՝ ասելով, որ վկաների եւ ամբաստանյալի հարցաքննության ժամանակ անհրաժեշտ է լինելու հղում կատարել գործում առկա ապացույցներին, իսկ դրանց չհետազոտված լինելու դեպքում հնարավոր չի լինի դա անել եւ լիարժեք հարցաքննություն իրականացնել:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել