armtimes.com: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ քիչ առաջ սկսվեց «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանի գործով դատական նիստը:
Առուստամյանը բերվել է դատարան: Նրա շահերը պաշտպանում է փաստաբան Հովիկ Սուքիասյանը, գործով մեղադրող դատախազն է Աբգար Առաքելյանը:
Նիստի սկզբում դատավորը կողմերին հիշեցրեց իրեն, ինչպես նաեւ նիստերի քարտուղարին ինքնաբացարկի, բացարկի միջնորդություն ներկայացնելու հիմքերը, եւ հետաքրքրվեց՝ ունե՞ն արդյոք այդպիսի հիմքեր: Կողմերը, սակայն, չունեին:
Մեղադրող եւ պաշտպանական կողմերը չառարկեցին նաեւ նիստի տեսա եւ լուսանկարահանման դեմ:
Այս պահին դատարանը ճշտում է ամբաստանյալի ինքնությունը:
Սեդրակ Առուստամյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 315.1-րդ հոդվածով՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը չդադարեցնելու եւ դրա հետևանքները չվերացնելու համար: Ըստ մեղադրանքի՝ Երևան քաղաքի Աբովյան 5/1, 5/2 եւ 5/5 հասցեներում շինության կառուցումը չդադարեցնելու համար իր նկատմամբ կրկնակի վարչական տույժ նշանակվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, Առուստամյանը շարունակել է հիշյալ շինության կառուցումը։ Քրեական գործի նախաքննության ավարտի մասին Քննչական կոմիտեն հայտնել է ապրիլի 8-ին, որից հետո գործն ուղարկվել էր դատարան:
Շարունակությունը՝ armtimes.com-ում
comment.count (0)