ԵՏՀ-ում ՀՀն ներկայացնող նախարար Գ. Վարդանյանի առաջարկությունը հավանության է արժանացել ՌԴ և ԵԱՏՄ մյուս անդաների կողմից
 |armtimes.com|
10:33 - 22 սեպտեմբերի, 2020

ԵՏՀ-ում ՀՀն ներկայացնող նախարար Գ. Վարդանյանի առաջարկությունը հավանության է արժանացել ՌԴ և ԵԱՏՄ մյուս անդաների կողմից |armtimes.com|

armtimes.com: Սեպտեմբերի 18-ին Եվրասիական Տնտեսական Հանձնաժողովի Խորհրդի նիստում, որին մասնակցում էին ԵԱՏՄ երկրների փոխվարչապետերը, ընդունվել է կարգադրություն ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգը (ԻՏՀ) բազմաբնույթ տեխնիկական փորձաքննության ենթարկելու վերաբերյալ։ 

Բազմաբնույթ փորձաքննություն անցկացնելու վերաբերյալ առաջարկությունը նախապատրաստվել էր ԵՏՀ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարարության կողմից, նախարար Գեղամ Վարդանյանի գլխավորությամբ: Ավելի վաղ առաջարկությունը համաձայնեցվել էր Միության երկրների հետ, որին նաև սատարել  էր ԵՏՀ Կոլեգիան: 

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարի առաջին տեղակալ Մ.Վ. Բաբիչը նշել է Նախարար Գ.Լ. Վարդանյանի և ԵՏՀ-ի նախագահ Մ.Վ. Մյասնիկովիչի կողմից դրսևորած կոմպետենտության բարձր աստիճանը ԻՏՀ-ի համալիր տեխնիկական փորձաքննության նախապատրաստական աշխատանքներում: 

ԵՏՀ Խորհրդի նիստի ժամանակ իր ելույթում նախարար Գեղամ Վարդանյանը նշել է, որ վերջին տարիներին Միության երկրները և Հանձնաժողովը մեծ ջանք ու էական ծավալի ֆինանսավորում են ներդրել ԻՏՀ-ի զարգացման համար։ Բավականին լուրջ աշխատանք է տարվել համակարգի ստեղծման և զարգացման ուղղությամբ: Սակայն վերջին տարիներին նկատվում է նախագծի զարգացման ընթացքի դանդաղեցում: Հաշվի առնելով արդյունաբերական ՏՏ լուծումների կյանքի շրջափուլը (միջինում 5 տարի)՝ ԻՏՀ-ի զարգացման ու արդիականացման նոր մոտեցումների ձևավորման համար անհրաժեշտ է իրականացնել համակարգի առկա վիճակի բազմաբնույթ փորձաքննություն: 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել