Արցախի նախագահը ներկայացրել է պետական կառույցներին նվիրաբերված և գնված մեքենաների հաշվետվությունը
12:29 - 07 սեպտեմբերի, 2020

Արցախի նախագահը ներկայացրել է պետական կառույցներին նվիրաբերված և գնված մեքենաների հաշվետվությունը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման ավելի քանի 100 օրվա ընթացքում պետական կարիքների համար Արցախի Հանրապետության Կառավարությունը ձեռք է բերել 4 «Ուրալ» հրդեհաշիջման ավտոմեքենա և մեկ ավտոսանդղակ:

Այս մասին Հարությունյանը գրել է «Ֆեյսբուքի» իր էջում՝ նշելով, որ այդ գնումները կատարվել են ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության համար:

Արցախի նախագահը նշել է, որ կառավարությունն այլ մեքենա չի գնել, սակայն այս ընթացքում անհատական կապերի միջոցով բարերարների կողմից ձեռք են բերվել և նվիրաբերվել մի շարք մեքենաներ. Ազգային անվտանգության ծառայությանը՝ 14 ավտոմեքենա, Ոստիկանությանը՝ 4 ավտոմեքենա, Արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը՝ 4 ավտոմեքենա:

«ՀՀ Կառավարությունը 7 շտապօգնության մեքենա և 3 ռեանիմոբիլ է նվիրաբերել ԱՀ առողջապահության նախարարությանը: Հիշեցնեմ, որ իմ ծառայողական 2 մեքենաները («Տոյոտա LC 200» և էլեկտրամոբիլ) ևս ստացել եմ բարերարների կողմից: Պետական միջոցներն արդյունավետ և խնայողաբար ծախսելու մեր որդեգրած մոտեցումը մեզ համար լինելու է հիմնական ուղենիշ առաջիկա 5 տարիների ընթացքում, և այդ մասին հաշվետվություններով պարբերաբար հանդես ենք գալու հանրության առջև»,- գրել է Արայիկ Հարությունյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել