Կառավարությունը կքննարկի Օլիմպիական խաղերի, Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրներին ամսական խրախուսում տրամադրելու նախագիծը
20:40 - 02 սեպտեմբերի, 2020

Կառավարությունը կքննարկի Օլիմպիական խաղերի, Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրներին ամսական խրախուսում տրամադրելու նախագիծը

 Կառավարությունն առաջիկա նիստում կքննարկի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավա­րու­թյան 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Սեպտեմբերի 3-ի նիստում գործադիրի կողմից ընդունվելիք որոշման արդյունքում ամսական խրախուսման վճար կստանան օլիմպիական խաղերի, օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններն ու մրցանակակիրները (գործող մարզիկները), ինչպես նաև 2021 թվականի ամառային օլիմպիական խաղերին մասնակցելու համար վարկանիշ ձեռք բերած մարզիկները, օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի Հայաստանի Հանրապետության հավաքականների մարզիչներն ու բժիշկները։

Ակնկալվում է, որ դա խթան կհանդիսանա նաև մարզաձևերի զարգացման, սպորտի դերի և նշանակության կարևորման, ինչպես նաև մշտապես Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո միջազգային տարբեր մրցումներում հանդես գալու և նրանց հետագա գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում ծավալելու համար:

Վերը նշՎերաբաշխմամբ անհրաժեշտ գումարը՝ 232 մլն դրամը ԿԳՄՍ-ն առաջարկում է տրամադրել՝ ՀՀ պահուստային ֆոնդի միջոցով, նվազեցնելով 2020 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի 08․08․01․ 1041 «11010 2020 թվականի Տոկիոյի 32-րդ Օլիմպիական խաղերին Հայաստանի մարզական պատվիրակության նախապատրաստման և մասնակցության ապահովում» միջոցառումը՝ ինն ամսում 68,849.7 հազար դրամով, 09․06․01․1111 «12009 Աջակցություն արտասահմանում սովորող ուսանողներին»՝ չերրորդ եռամսյակում 139,200,0 հազար դրամով, և 09․06․01․ 1146 «12004 Ատեստավորման միջոցով որակավորում ստացած ուսուցիչներին հավելավճարի տրամադրում»՝ ինն ամսում 23,950․3 հազար դրամով:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել