ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել ՍԴ դատավորի պաշտոնում Էդգար Շաթիրյանի թեկնածությունն առաջադրելու։
«Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 23-ի «Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին» N 1232-Ա որոշման 1-ին կետում «Վահրամ Ավետիսյանի» բառերը փոխարինել
«Էդգար Շաթիրյանի» բառերով»,- նշված է որոշման մեջ:
comment.count (0)