Երեխա ունեցող ընտանիքների բնակարանի ձեռքբերման պետական աջակցության ծրագիրը մեկնարկել է. ովքեր կարող են դառնալ շահառուները |hetq.am|
17:49 - 20 օգոստոսի, 2020

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանի ձեռքբերման պետական աջակցության ծրագիրը մեկնարկել է. ովքեր կարող են դառնալ շահառուները |hetq.am|

hetq.am: Մանկահասակ երեխա ունեցող 1085 ընտանիք այս տարի կկարողանա օգտվել բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրից: Կառավարությունն այս տարվա մայիսին 14-ին ընդունել է որոշում, որով կյանքի է կոչել ծնելիության խրախուսման, երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նոր ծրագրեր: Ծրագրերն արդեն վերագործարկվել են, ուղղությունները երեքն են` աջակցել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը, խթանել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման գործընթացը մարզային բնակավայրերում և երեխայի ծննդյան դեպքում հիպոթեքային վարկի թեթևացում կատարել:

Ծրագրի բաղադրիչներ

Ծրագիրն իրենից ներկայացնում է 3 ենթածրագիր: Ըստ առաջինի` այս տարի նախատեսվում է միանվագ դրամական աջակցություն տրամադրել 245 շահառուի: Միանվագ դրամական աջակցությունը տրամադրվում է մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերող շահառուին և ուղղվում է կանխավճարի ֆինանսավորմանը։

Այս դեպքում շահառուն պետք է ունենա առնվազն երկու անչափահաս երեխա: Միանվագ դրամական աջակցության չափը կազմում է  ձեռք բերվող բնակարանի արժեքի հինգ տոկոսը, բայց ոչ ավելի, քան մեկ միլիոն դրամը: Նկատենք, սակայն, որ յուրաքանչյուր երեխայի ծննդյան փաստի հետ մեկտեղ գումարի չափը կարող է ավելանալ, միանվագ դրամական աջակցության առավելագույն չափը կարող է լինել 2 միլիոն դրամ: Շահառուի` մինչև 30 տարեկան լինելու պարագայում դրամական աջակցության չափը կարող է ավելանալ, այս պարագայում առավելագույն չափը կարող է լինել 2,6 միլիոն դրամը:

Մյուս ենթածրագրով աջակցություն է տրվում ձեռք բերվող բնակարանի կանխավճարի ապահովագրության համար` ապահովագրության տարեկան վարձավճարը կատարելու համար: Այս դեպքում շահառուն առնվազն մեկ անչափահաս զավակ պետք է ունենա: Դրամական աջակցության չափը սահմանվում է համապատասխան պայմանագրով սահմանված տարեկան ապահովագրական վճարի 90 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան տարեկան 180 հազար դրամը: Այս ենթածրագրով այս տարի աջակցություն կարող է տրամադրվել 540 շահառուի:

Երրորդ ենթածրագրով էլ աջակցություն է տրամադրվում երեխայի ծննդով պայմանավորված հիպոթեքային վարկ մարող ընտանիքին, գումարն ուղղվում է հիպոթեքային վարկի մայր գումարի մարմանը: Այս դեպքում ընտանիքի երկրորդ երեխան պետք է ծնված լինի 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո, և երեխայի ծննդյանը նախորդող առնվազն մեկ տարվա ընթացքում շահառուն չպիտի ժամկետանց հիպոթեքային վարկ ունենա: Այս դեպքում աջակցություն կարող է ստանալ 300 շահառու:

Բոլոր ենթածրագրերի դեպքում շահառուն կարող է օգտվել միայն մեկ անգամ, հիպոթեքային վարկի գործողության ընթացքում բնակարանի օտարման դեպքում պետական աջակցության գումարը ենթակա է վերադարձման: Բոլոր դեպքերում  բնակարանի առավելագույն արժեքը 30 միլիիոն դրամն է, որը շահառուի երրորդ և հաջորդ երեխայի հաշվով ավելացվում է 5-ական միլիոն դրամով:

Ովքեր կարող են դառնալ ծրագրի շահառուներ

Վերջին տարիներին պետական աջակցության բնակարանաշինության ծրագրերի հիմնական շահառուներն են եղել երիտասարդ ընտանիքները, երիտասարդ մասնագետները, ԵՊՀ շրջանավարտները, այս ծրագրերի շրջանակում հիմնականում շեշտադրում է արվել բնակարանաշինությանը Երևանում, ինչը, սակայն  հասանելի չի եղել մարզային բնակիչներին: Քանի որ բացառությամբ Վանաձորի ու Գյումրիի, այլ համայնքներում գրեթե չկան նորակառույց շենքեր:

Այս ծրագրի դեպքում էական չէ՝ շահառուն որ համայնքի բնակիչ է, ձեռք բերվող բնակարանը (անհատական բնակելի տունը) առաջնային շուկայից է, թե երկրորդային, ամուսինները պետական, թե մասնավոր հատվածի աշխատակից են, որքան է նրանց տարիքային հանրագումարը: Այս ծրագրի դեպքում ծրագրի շահառու կարող են դառնալ բացառապես ընտանիքում մանկահասակ երեխա(ներ) ունեցող ընտանիքները, որոնց վարկունակությունը կհամապատասխանի հիպոթեքային վարկ ձեռբերելու համար:

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել