Խոստումները պետք է կատարել․ ՌԴ մեկնել ցանկացողների ակցիայի մասնակիցը՝ կառավարության անտարբերության մասին |tert.am|
12:43 - 20 օգոստոսի, 2020

Խոստումները պետք է կատարել․ ՌԴ մեկնել ցանկացողների ակցիայի մասնակիցը՝ կառավարության անտարբերության մասին |tert.am|

tert.am: Մեզ այսքան խոստումներ տվեցին, որ կզանգեն, կօգնեն, բայց մինչև հիմա ոչինչ չի եղել, դրա համար էլի հավաքվել ենք, որ պարոն Փաշինյանի հետ հանդիպենք: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Կառավարության դիմաց հավաքված ակցիայի մասնակից-կազմակերպիչներից Դավիթ Հարությունյանը:

Նշենք, որ նրանք բողոքում են փակ սահմանների դեմ և ցանկանում են ՌԴ մեկնել: Նրանցից մի քանիսը անցած շաբաթ հրավիրվել էին Կառավարության անդամների հետ քննարկման, սակայն մինչև այսօր չեն ստացել իրենց խնդրի լուծումը:

«Մենք ուզում ենք, որ մեզ մարդու տեղ դնեն: Այսօր եկել ենք մի մարդու նկարով, որը մահացել է այն ժամանակ, երբ իրենց վրացական կողմը թույլ չի տվել անցնել սահմանը: Մենք այսօր հարցի լուծում ենք ուզում և այս մարդու կյանքը պետք է բոլորին դաս լինի, եթե չեն ուզում, որ էլի նման բան լինի, պետք է քայլեր սկսեն»,- ասաց նա:

Ակցիայի մասնակիցը նշեց՝ այսօր վերջին անգամ է գալիս իր պահանջով, որովհետև հիասթափվել է կառավարությունից և նույն կերպ յուրաքանչյուր գնացող քաղաքացի, այլևս չի վերադառնա հայրենիք:

Ավելին՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել