Թրյուդոն հայտնել է Կանադայի խորհրդարանի աշխատանքի դադարեցման մասին |shantnews.am|
09:19 - 19 օգոստոսի, 2020

Թրյուդոն հայտնել է Կանադայի խորհրդարանի աշխատանքի դադարեցման մասին |shantnews.am|

shantnews.am: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն դադարեցրել է երկրի խորհրդարանի գործունեությունը մինչև սեպտեմբերի 23-ը։ Այս մասին նա հայտնել է իր թվիթերյան էջում։

Նրա խոսքով՝ երկրի կառավարությունը կորոնավիրուսով պայմանավորած իրավիճակի ֆոնին քաղաքացիներին օժանդակություն է ցուցաբերել ամեն հնարավոր կերպով, սակայն այժմ Կանադան տնտեսության վերականգնման նոր պլանի կարիք ունի։ Սեպտեմբերի 23-ին Թրյուդոն հանդես կգա ելույթով՝ շարադրելով հետագա գործողությունների հաջորդականությունը։

Նա նշել է, որ ելույթի արդյունքներով պետք է խորհրդարանի կողմից վստահության քվե ստացվի, հակառակ դեպքում՝ Կանադայում կարող են նոր ընտրություններ անցկացվել, փոխանցում է TASS-ը։

Worldometers-ի վերջին տվյալներով՝ երկրում մինչ օրս COVID-19-ով է վարակվել 123 154 հազար մարդ, մահացել ՝ 9045-ը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել