Արցախի անվտանգությունը Հայաստանի կարևորագույն շահերից է․ ԱԽ քարտուղար |armenpress.am|
15:45 - 25 հուլիսի, 2020

Արցախի անվտանգությունը Հայաստանի կարևորագույն շահերից է․ ԱԽ քարտուղար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ռազմավարությունում ներդրված է երկրի հիմնական շահերը՝ ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն և Արցախի անվտանգություն։

Այս մասին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասաց Ազգային անվտանգության ռազմավարության նվիրված հանրային քննարկման ժամանակ։

«Ռազմավարությունն ունի տրամաբանություն, աստեղ փորձել ենք ներդնել Հայաստանի Հանրապետության հիմնական շահերը, որոնք առանձնացվել են 3 կետի՝ ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն և Արցախի անվտանգություն։ Այսպիսով՝ մենք ԱՀ-ին տվել ենք ՀՀ շահի ամենաբարձր մակարդակը»,- նշեց Գրիգորյանը և հավելեց, որ տարածքային ամբողջականության, Հայաստանի սուվերենության հետ միասին Արցախի անվտանգությունը համարվում է ՀՀ կարևորագույն շահերից մեկը։

ԱԽ քարտուղարի խոսքով՝ այն մոտեցումները, որոնք ձևակերպված են Ազգային անվտանգության ռազմավարության մեջ, ամբողջությամբ արտացոլում են իրականությունը։

«Այնտեղ Ադրբեջանի հնարավոր ռազմական գործողությունները ձևակերպված են որպես առաջնային սպառնալիք, Թուրքիան այն իմաստով է սպառնալիք, որ Ադրբեջանին է աջակցություն ցույց տալիս։ Արտաքին քաղաքականության մեջ կա համահայկականության սկզբունքը, որն ընդհանուր առմամբ հստակ ցույց տվեց Ռուսաստանում բիզնեսների հետ ստեղծված խնդիրները, համահայկականության օրակարգը, ինչպես նաև աշխարհի տարբեր մասերում հայերի համախմբումը»,- ընդգծեց Արմեն Գրիգորյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել