Դատարանը վերսկսել է Սիսակ Գաբրիելյանի աշխատանքը խոչընդոտելու գործի քննությունը |hetq.am|
14:58 - 30 հունիսի, 2020

Դատարանը վերսկսել է Սիսակ Գաբրիելյանի աշխատանքը խոչընդոտելու գործի քննությունը |hetq.am|

hetq.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գագիկ Պողոսյանի, այսօր պետք է հրապարակեր «Ազատություն» ռադիոկայանի նախկին լրագրող, այժմ՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի աշխատանքը խոչընդոտելու գործով դատավճիռ, սակայն խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ դատավորը որոշել է վերսկսել գործի քննությունը։ Այս մասինասաց գործով ամբաստանյալ Լևոն Գասպարյանի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը։

Պաշտպանը նշեց, որ գործի վերսկսման պատճառը Լևոն Գասպարյանի՝ վերջին երեք տարիների ընթացքում դատավածության վերաբերյալ տեղեկատվության բացակայությունն է։ Թեև գործը դատարան ուղարկելու օրվա դրությամբ, ըստ առկա տեղեկանքի, Գասպարյանը նախկինում դատվածություն չի ունեցել՝ դատաքննությունը տևել է շուրջ երեք տարի, և դատարանում առկա չէ տեղեկանք՝ արդյոք վերջին երեք տարիների ընթացքում նույնպես Գասպարյանը չի ունեցել դատավածություն։ Դատարանը վերը նշված տեղեկանքը ստանալուց հետո նորից կհեռանա խորհրդակցական սենյակ։

Կարդալ ավելին՝ hetq.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել