Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը ձերբակալվել է |armenpress.am|
16:45 - 17 հունիսի, 2020

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը ձերբակալվել է |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը ձերբակալվել է։ Այս մասին ասացին ԱԱԾ մամուլի կենտրոնից։ 

Թե ինչ քրեական գործի շրջանակներում է Մանուկյանը ձերբակալվել, ԱԱԾ մամուլի կենտրոնը չմեկնաբանեց։

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Մանուկյանի ձերբակալումը կապված է «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի քրեական գործի հետ։

Աբրահամ Մանուկյանը 2003-2007 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետական կուսակցության  խմբակցության պատգամավոր, իսկ արդեն 2012-2018 թվականներին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել