«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը Ֆեյսբուքյան ուղիղ եթերով ասել է, թե Գեղարքունիքի մարզում բոլոր կուսակցական պատասխանատուներին բերման են ենթարկում, ընդհուպ՝ երեխաների հեռախոսներն են առգրավվում: «Լայնածավալ քաղաքական պոդտեքստի ներքո այժմ կատարվում են քաղաքական հետապնդումներ և քաղաքական ճնշման բնույթի որոշակի գործողություններ: Կրկնեմ՝ սա շանտաժ է, սա լռեցնելու փորձ է, որը իշխանությունները կատարում են այս պահին»,- ասաց Աբովյանը:
comment.count (0)