ԱԱԾ-ն այս պահին խուզարկություն է իրականացնում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի տանը։ Այս մասին տեղեկացնում են ԲՀԿ-ական պատգամավորները։
«Որքանով մեզ տեղեկություն հասավ, խնդիրը վերաբերում է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում Գեղարքունիքի մարզում ԲՀԿ մեծամասնական ցուցակով առաջադրված թեկնածու Վազգեն Պողոսյանի վերաբերյալ իբր ինչ-որ ֆինանասական խնդիրների։ Գումար է տվել, չգիտեմ ինչ է արել, խուզարկողները չկարողացան հստակ բացատրել։ Խուզարկություններ են իրականացվում նաև Գեղարքունքի մարզի ԲՀԿ կառույցների պատասխանատուների, նաև մեր համակիրների տներում»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Նրա խոսքերով՝ ԱԱԾ գործողությունները քաղաքական ենթատեքստ ունեն։ «Այս ամենը դեժավյուի տպավորություն է թողնում։ Այս իշխանությունը չի հանդուրժում այլակարծություն, գործում է նույն ձեռնարգով, կրկնվում է նույն պատմությունը, ինչ 2015 թվականին էր, որևէ տարբերություն չկա»,- ասաց նա։
comment.count (0)