Ոստիկանապետն իրավաչափ է համարում ոստիկանի օրինական պահանջը չկատարողի նկատմամբ ուժ կիրառելը |armenpress.am|
16:25 - 05 հունիսի, 2020

Ոստիկանապետն իրավաչափ է համարում ոստիկանի օրինական պահանջը չկատարողի նկատմամբ ուժ կիրառելը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանն իրավաչափ է համարում ոստիկանի օրինական պահանջը չկատարող քաղաքացու նկատմամբ օրենքով սահմանված ֆիզիկական ուժ կիրառելը: Այս մասին Սարգսյանն ասաց Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հարցին ի պատասխան՝ անդրադառնալով համացանցում հայտնված տեսանյութին, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցները ձեռնաշղթա հագցնում և բերման ենթարկում քաղաքացուն։

«Ոստիկանության գործողությունների իրավաչափությունը կստուգվի: Շատ իրավաչափ եմ համարում, որովհետև քաղաքացուն ասում են՝ կատարիր պարետի որոշման պահանջները, և այն քաղաքացին, որը չի կատարում այդ պահանջները և փորձում է ոստիկանին հրահրելով ներքաշել ինչ-որ բանի մեջ, պետք է ոստիկանն այդպես գործի: Ճիշտ են անում, եթե այդ գործողությունը կատարեն մեկի նկատմամբ, որը ոչինչ չի արել, անպայման ոստիկանության աշխատակիցը կպատժվի»,- ասաց Սարգսյանը:

Ոստիկանապետը նշեց, որ ոստիկանն ունի օրենքով ուժ կիրառելու իր լիազորությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել