Կառավարությունում քննարկվում է հարկային արտոնությունների ամբողջ շղթան ռևիզիայի ենթարկելու և կրճատելու հարցը |lragir.am|
08:05 - 07 հունիսի, 2019

Կառավարությունում քննարկվում է հարկային արտոնությունների ամբողջ շղթան ռևիզիայի ենթարկելու և կրճատելու հարցը |lragir.am|

lragir.am: «Կառավարությունում քննարկվում է, թե ինչպես մենք պետք է հարկային արտոնությունների ամբողջ շղթան ռևիզիայի ենթարկենք ու կրճատենք»,- այսօր Ազգային ժողովում 2018 թվականի բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ ասաց Պետական եկմուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

Նա հավելեց. «Ամենակարևորը մենք ընդհանուր մի տեսլական ունենք՝ ինչո՞ւ պետք է մենք ամբողջ ոլորտին ազատեք ԱԱՀ-ից, փոխարենը հասցեական օգնություն ցույց չտանք այն սուբյեկտներին, ովքեր իսկապես դրա պահանջն ունեն:

Հետևաբար, այս քննարկումները հավերժ են կառավարությունում: Եթե մենք ուզում ենք հարկային ծախսը կրճատել, մենք ուղղակի պետք է հարկային արտոնություններից հրաժարվենք ու ավելի կոշտ հարկային քաղաքականություն իրականացնեն»,- հայտարարեց Անանյանը:

Նա անդրադարձավ նաև մամուլի հրապարակումներին, թե հարկային հավաքագրումների հաշվարկը խեղաթյուրված է:

«Որևէ խաթարում չկա, 1 տրիլիոն 258.1 մլրդ դրամը, որը հավաքվել է 2018-ին, իրապես ներկայացրել է այն իրավիճակը, ինչ եղել է 2018 թվականին: Այսինքն՝ տնտեսությունը վճարել է այդքան հարկեր:

Եվ հարկային վարչարարության շնորիվ նաև կատարվել են որոշակի ավելի հավաքագրումներ: Այդ թեման շրջանառվում է 7-8 ամիս, բայց մամուլի հրապարակումները ապատեղեկատվություն էին: Եթե ես մանրամասնեմ, ես կբացահայտեմ հարկային գաղտնիք պարունակող տեղեկավտվությունը»,- ասաց Անանայանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել