Պետությունը դրոշմապիտակների ինստիտուտի ներդրման արդյունքում առանձին ոլորտներում արձանագրել է 60 տոկոսով ստվերի կրճատում |armenpress.am|
08:22 - 07 հունիսի, 2019

Պետությունը դրոշմապիտակների ինստիտուտի ներդրման արդյունքում առանձին ոլորտներում արձանագրել է 60 տոկոսով ստվերի կրճատում |armenpress.am|

armenpress.am։ Պետությունը դրոշմապիտակների ձեռքբերման համար կատարում է չնչին ծախս, սակայն արդյունքն արդարացնում է ծախսը: Այս առումով պետությունը վերանայում չի կատարի:  ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այս մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը` ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Եղիշե Սողոմոնյանի հարցին:

Պատգամավորը նկատեց, որ տարվա կտրվածքով դրոշմապիտակների համար 3 մլրդ դրամի ծախս է արվում, կազմակերպությունները ևս կատարում են ծախսեր։ Սողոմոնյանը հետաքրքրվեց դրա նպատակահարմարությամբ: «Հաշվի առնելով նաև այն, որ գործատուների վրա էլ լրացուցիչ բեռ է ավելանում, հնարավո՞ր է՝ վերանայեք»,- հարցրեց Սողոմոնյանը։

 

«Երբ ներդրվեց դրոշմապիտակավորման ինստիտուտը, մենք առանձին ոլորտներում արձանագրեցինք ստվերի կրճատում` մինչև 60 տոկոս, հետևաբար, այն չնչի ծախսը, որը մենք պետական բյուջեից կատարում ենք դրոշմապիտակների ձեռք բերման ուղղությամբ, միանշանակ արդարացնում է իրեն: Դրոշմապիտակների հետ կապված վերանայում չի լինելու»,-նշեց Անանյանը։

Նրա խոսքով` ուժեղացվելու է վերահսկողական գործիքակազմը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել