ՍԴ փոխնախագահը Ստրասբուրգում մասնակցել է նոր դատական տարվա մեկնարկին նվիրված միջոցառումներին
15:14 - 03 փետրվարի, 2020

ՍԴ փոխնախագահը Ստրասբուրգում մասնակցել է նոր դատական տարվա մեկնարկին նվիրված միջոցառումներին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Լինոս Ալեքսանդր Սիցիլիանոսի հրավերով Սահմանադրական դատարանի փոխնախագահ Ալվինա Գյուլումյանը հունվարի 31-ին Ստրասբուրգում մասնակցել է նոր դատական տարվա մեկնարկին նվիրված միջոցառումներին, մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 70-ամյակին նվիրված սեմինար-քննարկմանըև ՄԻԵԴ-ի հանդիսավոր նիստին: Միջոցառումներին մասնակցել են ԵՄ և ԵԽ անդամտարբեր երկրների բարձր դատարանների, պետական, տեղական իշխանությունների և միջազգային տարբեր ատյանների ներկայացուցիչներ, ինչպես նաև իրավաբան-գիտնականներ:


Ինչպես  տեղեկացրին ՀՀ սահմանադրական դատարանից, հանդիսավոր արարողության ժամանակ ներկաներին ողջույնի խոսքով դիմել են ՄԻԵԴ-ինախագահ Լինոս Ալեքսանդր Սիցիլիանոսը և Իռլանդիայի Հանրապետությանգերագույն դատարանի նախագահ Ֆրանկ Կլարկը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել